03.05.2019
Տաթև համայնքում տուրիզմի զարգացման նպատակով նախատեսվող Ճոպանուղու /Զիպլայնի/ կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. մայիսի 16-ին ժամը 14:00-ին Տաթևի համայնքապետարանում տեղի կունենան Մայիս Հարությունյանի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Տաթև համայնքում տուրիզմի զարգացման նպատակով նախատեսվող Ճոպանուղու /Զիպլայնի/ կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: