ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.04.2019
<<Լիճք հանքային ջրերի գործարան>> ՍՊ ընկերության Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2P հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մայիսի 15-ին, ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, գյուղապետարանի շենքում տեղի կունենա  <<Լիճք հանքային ջրերի գործարան>> ՍՊԸ կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2P հորատանցքից հանքային ջրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):   
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: