ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.04.2019
«Շիրինշին» ՍՊ ընկերության Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. մայիսի 13-ին ժամը 12:00-ին Երևան Սիլիկյան թաղամաս 12 փողոցի վերջնամաս հասցեում տեղի կունենան <<Շիրինշին>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սպանդարյանի բազալտի հանքավայրի  շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: