ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.04.2019
<<Բազալտ 7>> ՍՊԸ ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մայիսի 2-ին ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Բազալտ 7>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 011-22-02-17: