11.04.2019
<<Սմարթ Տեխնոլոջիս Սիստեմ>> ԲԸ ՀՄ Նրբամանրացված և գերմաքուր սիլիցիումի օքսիդի և կալցիտների արտադրության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արին-Բերդի փողոց 3 նրբ․ 15 հասցեում տեղի կունենան «Սմարթ Տեխնոլոջիս Սիստեմ» ԲԸ ՀՄ կողմից ներկայացված Նրբամանրացված և գերմաքուր սիլիցիումի օքսիդի և կալցիտների արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: