05.04.2019
<<Վառմաշ>> ՍՊԸ Տավուշի մարզի Խաշթառակի ավազակոպճային խառնուրդի երևակումում 2019թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին Տավուշի մարզի Խաշթառակի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Վառմաշ» ՍՊԸ կողմից ներկայացված Տավուշի մարզի Խաշթառակի ավազակոպճային խառնուրդի երևակումում 2019թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: