03.04.2019
<<Ագրա>> ՍՊԸ-ի Ագրակի տուֆի երևակման տեղամասում 2019թ. Կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. ապրիլի 18-ին ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Ագարակավանի համայնքապետարանում տեղի կունենան <<Ագրա>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Արագածոտնի մարզի Ագրակի տուֆի երևակման տեղամասում 2019թ. Կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: