18.07.2013
Ս.թ հուլիսի 30-ին տեղի կունենան <<Դաստակերտ>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
Ս.թ հուլիսի 30-ին ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքապետարանում տեղի կունենան <<Բասսաշին>> ՍՊԸ կողմից ներկայացված <<Դաստակերտ>> ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Դաստակերտի քաղաքապետարանում, նախագիծը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 099-70-00-99: