01.04.2019
<<Լույս Գազ>> ՍՊԸ Ալափարս գյուղի Չարենցավան խճուղի թիվ 14 և 16 հողամասերում ավտոգազալցաճնշակայանի կառուցման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. ապրիլի 11-ին, ժամը 11-00-ին Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանում տեղի կունենան «Լույս Գազ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ալափարս գյուղի Չարենցավան խճուղի թիվ 14 և 16 հողամասերում ավտոգազալցաճնշակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: