ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2019
<<Ավ Սթոնե>> Կաթնաղբյուրի տուֆի հանքավայրի «Սիփան» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. ապրիլի 12-ին ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի համայնքապետարանում տեղի կունենան <<Ավ Սթոնե>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Կաթնաղբյուրի տուֆի հանքավայրի «Սիփան» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: