ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2019
<<Էկո Ագրո>> ՍՊԸ Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի N6/80 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. ապրիլի 11-ին ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Թեղենիքի համայնքապետարանում տեղի կունենան <<Էկո Ագրո>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի N6/80 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: