28.03.2019
<<Տավուշի ՃՇՇ>> ՓԲԸ Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, Ձեր լիազորությունների շրջանակներում խնդրում եմ 2019թ. ապրիլի 10-ին ժամը 12:30-ին, Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի շենքում կազմակերպել և իրականացնել «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ կողմից նախատեսվող Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: