28.03.2019
Հ. Հակոբյանի կողմից ներկայացված <<Սևանի թերակղզում գտնվող հանգստյան գոտու վերակառուցում և վերահատակագծում>> աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. ապրիլի 8-ին ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Սևանի համանքապետարանում տեղի կունենան Հ. Հակոբյանի կողմից ներկայացված <<Սևանի թերակղզում գտնվող հանգստյան գոտու վերակառուցում և վերահատակագծում>> նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: