28.03.2019
<<Էկոսիստեմ>> ՍՊԸ Բանեցված թթվային մարտկոցների հավաքման, օգտագործման և փոխադրման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. ապրիլի 9-ին ժամը 12:00-ին Երևան ք. Ազատության պողոտա 24, շինություն 11 (3-րդ հարկ) հասցեում տեղի կունենան <<Էկոսիստեմ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Բանեցված թթվային մարտկոցների հավաքման, օգտագործման և փոխադրման>> նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: