ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.03.2019
<<Մերուժ և Էլեն>> ՍՊԸ Եղնիկի տուֆերի հանքավայրի «Հարավային» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Մերուժ և Էլեն>> ՍՊԸ Եղնիկի տուֆերի հանքավայրի «Հարավային» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. ապրիլի 5-ին ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Եղնիկի համայնքապետարանում  տեղի կունենան Արագածոտնի մարզի Եղնիկի տուֆերի հանքավայրի «Հարավային» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: