15.03.2019
«Նյու Իդա» ՍՊԸ Կաթնաղբյուրի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1/87 և 2/87 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. մարտի 25-ին, ժամը 12:00-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի դպրոցի շենքում տեղի կունենան «Նյու Իդա» ՍՊԸ կողմից ներկայացված Լոռու մարզի Կաթնաղբյուրի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1/87 և 2/87 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: