ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2019
<<Էյջ Ընդ Էռ Ֆելզիտ>> ՍՊԸ -ի <<Ծաթեր-Կաչագանի ֆելզիտային տուֆերի հանքավայրից օգտակար հանածոների արդյունահանման>> վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. մարտի 22-ին ժամը 14:00-ին Լոռու մարզի Օձուն համանքի Արևածագ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Էյջ Ընդ Էռ Ֆելզիտ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Ծաթեր-Կաչագանի ֆելզիտային տուֆերի հանքավայրից օգտակար հանածոների արդյունահանման>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: