27.02.2019
<<Ասքմեդ դիզայն>> ՍՊԸ-ի <<Հակոբ Կոջոյան թիվ 15 կրթահամալիրի շենքի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման>> վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մարտի 14-ին ժամը 11:00-ին Երևանի Կոջոյանի անվան դպրոցում տեղի կունենան <<Ասքմեդ դիզայն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Հակոբ Կոջոյան թիվ 15 կրթահամալիրի շենքի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: