ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.02.2019
«Էյ ԷՄ Թի» ՍՊԸ կողմից ներկայացված Արամուսի բազալտի հանքավայրի «Էյ ԷՄ Թի» տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2019 թ. մարտի 1-ին ժամը 12.00-ին Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանում ապահովել «Էյ ԷՄ Թի» ՍՊԸ կողմից ներկայացված Արամուսի բազալտի հանքավայրի «Էյ ԷՄ Թի»  տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումների իրականացումը /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: