19.06.2013
Ս.թ. հունիսի 26-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 26-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի Արշակունյաց 18 հասցեում տեղի կունենան <<Տեխնոման>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:
Տեղեկությունների համար դիմել՝ հեռ. 22-02-18, 22-14-85: