02.02.2019
«Արթուր-Տարոն» ԲԲԸ Լալվարի տուֆաավազաքարերի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. . փետրվարի 14-ին ժամը 14:00-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքի Կոշաբերդի 5 հասցեում տեղի կունենան «Արթուր-Տարոն» ԲԲԸ Լալվարի տուֆաավազաքարերի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: