ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2019
«Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ Հոկտեմբերյանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. փետրվարի 11-ին, ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Տանձուտի համայնքապետարանի շենքում ապահովել «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ կողմից ներկայացված Հոկտեմբերյանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ քննարկումներ /2-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: