ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.01.2019
<<Վեստ Մենեջմենտ>> ՍՊԸ-ի Վեդի քաղաքում աղբի և վտանգավոր թափոնների հավաքման, տեղափոխման, պահեստավորման և վերամշակման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, փետրվարի 7-ին ժամը 11:00-ին Արարատի մարզի Վեդիի համանքապետարանում տեղի կունենան <<Վեստ Մենեջմենտ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վեդի քաղաքում աղբի և վտանգավոր թափոնների հավաքման, տեղափոխման, պահեստավորման և վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: