24.01.2019
Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում «Վերածնունդ երիտասարդական ավանի կառուցման» վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. փետրվարի 8-ին ժամը 12:00-ին «ԵՊՀ շրջանավարտների միավորում » ՀԿ-ի գրասենյակում /ք. Երևան, Պարույր Սևակի 8/2շ. 145 տարածք/ տեղի կունենան Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում «Վերածնունդ երիտասարդական ավանի կառուցման» հիմնադրութային փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: