17.01.2019
<<Վալոդյա Գրիգորյան>> ՍՊԸ-ի Մերձավան համայնքում նախատեսվող քարամշակման արտադրամասի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. հունվարի 31-ին ժամը 11:00-ին, Մերձավանի համայնքապետարանում տեղի կունենան <<Վալոդյա Գրիգորյան>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մերձավան համայնքում նախատեսվող քարամշակման արտադրամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17: