ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.01.2019
«Զանգված» ՍՊԸ Սիսիան, Գորայք, Տաթեվ համայնքների Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. հունվարի 24-ին ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Գորայքի համայնքապետարանում, նույն օրը ժամը 15.00-ին Սիսիանի համայնքապետարանում, հունվարի 25-ին ժամը 11.00-ին Տաթևի համայնքապետարանում տեղի կունենան ՀՀ Սյունիքի մարզի` Սյունիք 4, Սյունիք 6, Սյունիք 7, /Սիսիան, Գորայք, Տաթեվ համայնքների Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17/ և Սյունիքի մարզի Գորայքի, Սիսիանի, Տաթևի համայնքապետարաններում: