ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2013
Ս.թ. հունիսի 27-ին տեղի կունենան <<ՀԱԿ-ՀԷԿ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Կարակայա>> ՓՀԷԿ-ի վերազինման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 27-ին ժամը 12.30-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքում տեղի կունենան <<ՀԱԿ-ՀԷԿ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Կարակայա>> ՓՀԷԿ-ի վերազինման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

Տեղեկությունների համար դիմել՝ հեռ. 22-02-18, 22-14-85: