ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.06.2013
Ս.թ. հունիսի 21-ին ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Ռանչպարի գյուղապետարանում տեղի կունենան Ռանչպար համայնքում ՙԱլսու՚ ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 21-ին ժամը 12.00-ին Ռանչպարի գյուղապետարանում տեղի կունենան <<Վիերալսու>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ռանչպար համայնքում ՙԱլսու՚ ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:

Տեղեկությունների համար դիմել՝ հեռ. 22-02-18, 22-14-85: