11.06.2013
Ս.թ հունիսի 21-ին տեղի կունենան Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքի փակման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ
Ս.թ հունիսի 21-ին ժամը 11.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղապետարանում տեղի կունենան <<Գեոթիմ>> ՍՊԸ կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքի փակման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ: Ծրագրային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Գորայքի գյուղապետարանում, հայտարարությունը տպագրվել է նաև <<ԱԶԳ>> օրաթերթի 22.05.2013թ N84(5167) համարում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: