10.12.2018
<<ՍՎ ջուր>> ՍՊԸ Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. հունվարի 9-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Արզնիի համայնքապետարանում տեղի կունենան <<ՍՎ ջուր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: