ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2018
<<Մերձմոսկովյան>> ԲԲԸ -ի Այգաբացի անդեզիտաբազալտների երևակման տեղամասում 2018-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի վարչական ղեկավարի  նստավայրում տեղի կունենան <<Մերձմոսկովյան>> ԲԲԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Այգաբացի անդեզիտաբազալտների երևակման տեղամասում 2018-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: