06.12.2018
<<Պարկ գրուպ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում նախատեսվող ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնի կառուցմանվերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 19-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեում տեղի կունենան <<Պարկ գրուպ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում նախատեսվող ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: