04.12.2018
«Սիսիան- ՇԻԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի (Սիսիան գետի ձախափնյա մասի ողողահուն) օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի կունենան «Սիսիան- ՇԻԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի (Սիսիան գետի ձախափնյա մասի ողողահուն) օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: