04.12.2018
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված " Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքներ վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին Կապանի համայնքապետարանում /հասցեն, Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք/, տեղի կունենան «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների» վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: