03.12.2018
<<Խարկով Գրուպ>> ՍՊԸ կողմից ներկայացված Շիրակի մարզի Խարկովի տուֆի և պեմզայի հանքավայրի արդյունահանման աշխատանքների գնահատման հաշվետվության շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի ներկայացուցչի նստավայրում տեղի կունենան <<Խարկով Գրուպ>> ՍՊԸ կողմից ներկայացված Շիրակի մարզի Խարկովի տուֆի և պեմզայի հանքավայրի արդյունահանման աշխատանքների գնահատման հաշվետվության շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: