ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.12.2018
«Պ և Օ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Պռոշյան համայնքի վարչական տարածքում նախատեսվող արտադրական համալիրի շինարարության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Պռոշյանի համայնքապետարանում տեղի կունենան «Պ և Օ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Պռոշյան համայնքի վարչական տարածքում նախատեսվող արտադրական համալիրի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2 փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: