ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.12.2018
«Էֆարվի մասրիկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված "Մասրիկ 1" արևային էլեկտրակայանի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 13-ին ժամը 15:00-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում տեղի կունենան «Էֆարվի մասրիկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված "Մասրիկ 1" արևային էլեկտրակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2 փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: