28.11.2018
Իջևան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված փաստաթղթի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, 2018թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից ներկայացված Տավուշի մարզի Իջևան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: