ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2018
Արարատի մարզի Արարատի տարածաշրջանի (Արարատ-7, Արարատ-8, Արարատ-9) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածքային պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին Արարատի մարզպետարանում տեղի կունենան Արարատի մարզի Արարատի տարածաշրջանի (Արարատ-7, Արարատ-8, Արարատ-9) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածքային պլանավորման փաստաթղթերի նախագծի գնահատման հաշվետվության /վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18, 011/22-02-17 :