23.11.2018
<<ԱՏԳ Սթոուն>> ՍՊԸ Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի «Ավագանու» տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին, Արարատի մարզի Գոռավանի համայնքապետարանում տեղի կունենան <<ԱՏԳ Սթոուն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի <<Ավագունու>> տեղամասի ընդլայնված բացահանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17: