23.11.2018
<<Արարատ լադա>> ՓԲԸ ավտոտեխսպասարկման կայանի, առևտրի և սպասարկման կենտրոն վերակառուցման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Ռոստոմի 29 հասցեում տեղի կունենան տեղի կունենան <<Արարատ լադա>> ՓԲԸ կողմից ներկայացված Մազմանյան 1 հասցեում ավտոտեխսպասարկման կայանի, առևտրի և սպասարկման կենտրոն վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17: