ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2018
<<Մերսար>> ՍՊԸ Արտենիի օբսիդիանի հանքավայրի 4-րդ տեղամասում 2018-2020թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Արագածավան համայնքապետարանում տեղի կունենան <<Մերսար>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արտենիի օբսիդիանի հանքավայրի 4-րդ տեղամասում 2018-2020թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17: