05.06.2013
Ս.թ հունիսի 13-ին տեղի կունենան Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
Ս.թ հունիսի 13-ին ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի գյուղապետարանում տեղի կունենան <<Տեխնոման>> ՍՊԸ կողմից ներկայացված Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, Լիճքի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 098-80-09-09: