19.11.2018
Քաջարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի վերաբերյալ հանրային քննարկումներ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014 թ. ՀՕ-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասերով սահմանված կարգով 2018 թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանում տեղի կունենան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հիմնական փուլի (4-րդ լսում) հանրային լսումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք.Երևան, Փ. Բուզանդի 1/3 հասցեում, Քաջարանի համայնքապետարանում, հեռ. 011 22 02 18