ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.11.2018
Արտաշատի տարածաշրջանի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի վերաբերյալ հանրային քննարկումներ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի  /21.06.2014 թ. ՀՕ-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասերով սահմանված կարգով 2018 թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արարատի մարզպետարանում տեղի կունենան ՀՀ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական փուլի (4-րդ լսում) հանրային լսումներ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք.Երևան, Փ. Բուզանդի 1/3 հասցեում, Արարատի համայնքապետարանում, հեռ. 011 22 02 18։