ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.11.2018
<<Սպայկա>> ՍՊԸ պատկանող նոր 110/6-6կվ ենթակայանի կառուցման և 110կՎ ՕԳ անցկացման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով ս.թ. նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին ք. Երևան Բագրատունյաց 70/18 հասցեում տեղի կունենան «Սպայկա» ՍՊ ընկերությանը պատկանող նոր 110/6-6կվ ենթակայանի կառուցման և 110կՎ ՕԳ անցկացման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 011-22-02-18: