30.10.2018
Լիճք հանքային ջրերի գործարան>> ՍՊԸ Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ P2 հորատանցքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. նոյեմբերի 9-ին ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Լիճքի համայնքապետարանում տեղի կունենա <<Լիճք հանքային ջրերի գործարան>> ՍՊԸ Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ P2 հորատանցքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: