ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.05.2013
Ս.թ հունիսի 5-ին տեղի կունենան <<Տավուշ>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

Ս.թ հունիսի 5-ին ժամը 14.00-ին ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետարանում տեղի կունենան <<ԷրԷմԻր Էներժի>> ՍՊԸ կողմից ներկայացված <<Տավուշ>> ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետարաններում հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-24-25-31: