25.10.2018
<<Ագապե>> ՍՊԸ ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում Կապանի համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. նոյեմբերի 5-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի հանայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում Կապանի համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: