ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.05.2013
Ս.թ մայիսի 14-ին տեղի կունենան Արզնի համայնքում գտնվող թղթի արտադրամասի աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

Ս.թ մայիսի 14-ին ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի գյուղապետարանում տեղի կունենան <<Արիկո-Գոռ>> ՍՊԸ կողմից ներկայացված Արզնի համայնքում գտնվող թղթի արտադրամասի աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Արզնիի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-46-05-03: